Թվային աշխարհի ընդլայնումը հանգեցրել է UX/UI դիզայնի աճի ու պահանջարկի բարձրացման: Եթե ցանականում եք արագ աշխատաշուկա մտնել և ունենալ բարձր եկամուտ, ապա UX/UI դիզայն դասընթացներին մասնակցելը ճիշտ որոշում է:
UX/UI դիզայն դասընթացներն անցկացվում են անհատական և խմբային տարբերակով: Դասընթացներն անցկացնում են փորձառու և բարձրակարգ մասնագետներ՝ նորագույն ծրագրով, շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ:
UX/UI դիզայն դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար, ովքեր ցանկանում են վերապատրաստվել և տիրապետել UX/UI դիզայնի բոլոր հիմնարար հմտություններին ու գաղտնիքներին:
Դասընթացի ավարտին կտրվի եռալեզու դիպլոմ: Լիցենզավորված դիպլոմը կարևոր է, բայց ձեր պորտֆոլիոն նույնպես շատ կարևոր է: Մեր կրթական ծրագիրը նախատեսված է օգնելու Ձեզ աշխատելու պորտֆոլիոյի վրա ուսման ընթացքում:
Մեր առավելությունները՝ հասանելի վայր, հարմարավետ և կահավորված դասասենյակ, փոքր խմբեր, մեկ անվճար դասի հնարավորություն, դասերի վիդեո տարբերակի տրամադրում: