Autodesk Revit դասընթացների արդյունքում կսովորեք, թե ինչպես օգտագործել BIM -ի (Building Information Modeling) ծրագրակազմը՝ կառույցների թվային պատկերների ստեղծման ճարտարապետական և ինժեներական մեթոդները, կստեղծեք ճարտարապետական գծագրեր, կկառուցեք շինությունների եռաչափ մոդելներ:
Autodesk Revit դասընթացների արդյունքում ձեռք բերած ձեր գիտելիքները և հմտությունները վստահորեն կարող եք օգտագործել տարբեր ոլորտներում (ճարտարապետական, ինժեներական, շինարարական)՝ բարձրացնելով ձեր մասնագիտական կարողությունները և կարիերայի հեռանկարները:
Autodesk Revit դասընթացներն անցկացվում են անհատական և խմբային տարբերակով: Դասընթացներն անցկացնում են փորձառու և բարձրակարգ մասնագետներ՝ նորագույն ծրագրով, շաբաթական 2 անգամ 1.5 ժամ տևողությամբ:
Autodesk Revit դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար, ովքեր ցանկանում են վերապատրաստվել և տիրապետել Autodesk Revit -ի բոլոր հիմնարար հմտություններին ու գաղտնիքներին:
Մեր առավելությունները՝ հասանելի վայր, հարմարավետ և կահավորված դասասենյակ, փոքր խմբեր, մեկ անվճար դասի հնարավորություն, վճարման ճկուն համակարգ: