Լեզվի ուսուցումը նույնպես արվեստ է...


Իսպաներենը աշխարհի ավելի քան քսան երկրներում համարվում է պետական լեզու։ Ենթադրվում է, որ իսպաներեն խոսողների ընդհանուր թիվը չորս հարյուր յոթանասունից հինգ հարյուր միլիոն է, ինչը նշանակում է, որ այն 2-րդ լայն տարածում ունեցող լեզուներից է։ Ըստ 2007 թվականի տվյալների իսպաներենը լեզվակիրների ընդհանուր թվով 3-րդ ամենատարածված լեզուն է չինարենից և անգլերենից հետո։

Արտ Հաուս ուսումնական կենտրոնը առաջարկում է խոսակցական իսպաներենի արագացված դասընթացներ, լեզվի գերազանց իմացություն, որն այսօր համարվում է հաջողության գրավականը: Կազմակերպում են նաև մասնագիտական իսպաներենի դասընթացներ :


Դասերը վարում են բարձրակարգ մասնագետներ՝ նորագույն մեթոդիկայով, շաբաթական 3 պարապմունք 90 րոպե տևողությամբ: Առաջին պարապմունքն անվճար է:

  • Մասնագիտական տերմինաբանություն, արտահայտություններ, երկխոսություններ իսպաներեն և հայերեն տարբերակներով
  • Կարճ ֆիլմերի դիտում և քննարկում
  • Գրականության, քերականության ուսումնասիրություն՝ վարժությունների, առաջադրանքների, թարգմանությունների միջոցով
  • Ակտիվ քննարկումներ, տեքստերի վերարտադրում իսպաներենով
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում դիմորդների համար
  • Ինտենսիվ խոսակցական դասընթացներ:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ