Իսպաներենի Դասընթացներ
Իսպաներենը համարվում է միջազգային հաղորդակցման երկրորդ լեզուն, և այդ պատճառով իսպաներեն սովորելը ընձեռնում է բազում հնարավորություններ ինչպես մասնագիտական աճի, այնպես էլ անձնական հետաքրքրությունների համար:
Արտ Հաուս լեզվի կենտրոնն առաջարկում է իսպաներենի դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել իսպաներեն, ովքեր ցանկանում են բարձրացնել լեզվի իրենց իմացության մակարդակը, ովքեր ցանկանում են պատրաստվել քննության կամ ցանկանում են մասնակցել մասնագիտական իսպաներենի դասընթացների:
Իսպաներենի Անհատական և Խմբային Դասընթացներ
Իսպաներենի դասընթացներն անցկացվում են անհատական և խմբային տարբերակով:
Խմբային դասընթացի ծրագիրը կազմվում է ըստ խմբի անդամների լեզվի իմացության մակարդակի, իսկ անհատական դասընթացի ծրագիրը՝ ըստ ուսանողի նախասիրությունների և պահանջների:
Դասերը վարում են բարձրակարգ մասնագետներ՝ նորագույն մեթոդիկայով, շաբաթական 2-3 պարապմունք 90 րոպե տևողությամբ:
- Մասնագիտական տերմինաբանություն, արտահայտություններ, երկխոսություններ իսպաներեն և հայերեն տարբերակներով
- Կարճ ֆիլմերի դիտում և քննարկում
- Գրականության, քերականության ուսումնասիրություն՝ վարժությունների, առաջադրանքների, թարգմանությունների միջոցով
- Ակտիվ քննարկումներ, տեքստերի վերարտադրում իսպաներենով
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Ինտենսիվ խոսակցական դասընթացներ
Իսպաներենի դասընթացների արդյունքում կհարստացնեք լեզվի Ձեր բառապաշարը և կսովորեք անկաշկանդ հաղորդակցվել:
Մեր առավելությունները՝
- Ջերմ մթնոլորտ, անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին
- Մեկ անվճար դասի հնարավորություն
- Դասընթացը կարող եք սկսել ցանկացած մակարդակից
- Ժամային գրաֆիկը կազմվում է՝ հաշվի առնելով Ձեզ հարմար ժամերը
- Գրականության անվճար տրամադրում
- Փոքր խմբեր՝ 3-7 անդամ
Դասընթացի ավարտին տրամադրում ենք սերտիֆիկատ համապատասխան մակարդակով՝ երեք և ավել ամիս մասնակցելու դեպքում: