
Իտալերենի դասընթացներ Երևանում
Եթե անգլերենը բիզնեսի լեզուն է, իսկ ֆրանսերենը՝ սիրո, ապա իտալերենը արվեստի, երաժշտության և կյանքը վայելելու լեզուն է։
Արտ Հաուս լեզվի կենտրոնն առաջարկում է խոսակցական իտալերենի դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել իտալերեն զրոյից, բարձրացնել լեզվի իմացության իրենց մակարդակը և ազատ հաղորդակցվել իտալերենով՝ ճամփորդելիս, աշխատանքում կամ առօրյայում։
Իտալերենի անհատական, խմբային և օնլայն դասընթացներ
Իտալերենի դասընթացներն անցկացվում են անհատական, խմբային և օնլայն տարբերակներով։
Խմբային դասընթացի ծրագիրը կազմվում է ըստ խմբի անդամների լեզվի իմացության մակարդակի, իսկ անհատական դասընթացինը՝ ըստ ուսանողի նպատակների և պահանջների։
Դասերը վարում են բարձրակարգ մասնագետներ՝ նորագույն մեթոդիկայով։ Շաբաթական անցկացվում է 2–3 պարապմունք՝ 90 րոպե տևողությամբ։
- Խոսակցական իտալերեն՝ երկխոսություններ, դերային խաղեր, ակտիվ քննարկումներ
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Ճիշտ արտասանություն և ինտոնացիա՝ առաջին իսկ դասերից
- Քերականության և բառապաշարի ուսումնասիրություն՝ գործնական վարժությունների և թարգմանությունների միջոցով
- Իտալական կարճ ֆիլմերի և երգերի դիտում ու քննարկում
- Հաղորդակցման հմտություններ առօրյա և ճամփորդական իրավիճակներում
Իտալերենի դասընթացների արդյունքում կհարստացնեք Ձեր բառապաշարը և կսովորեք անկաշկանդ խոսել ու գրել իտալերենով։
Մեր առավելությունները՝
- Պետականորեն հավաստագրված կրթական ծրագիր և եկամտային հարկի վերադարձ՝ մինչև 100 000 դրամ
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի
- Դասընթացը կարող եք սկսել ցանկացած մակարդակից
- Ժամային գրաֆիկը կազմվում է՝ հաշվի առնելով Ձեզ հարմար ժամերը (առավոտյան կամ երեկոյան)
- Օնլայն դասերի հնարավորություն
- Գրականության անվճար տրամադրում
- Փոքր խմբեր՝ 3–7 անդամ
Դասընթացի ավարտին տրամադրում ենք սերտիֆիկատ համապատասխան մակարդակով՝ երեք և ավելի ամիս մասնակցելու դեպքում։
Իտալերենի դասընթացի արժեքը
- Խմբային դասընթաց՝ 27 000 դրամ / ամիս (12 պարապմունք)
- Անհատական դասընթաց՝ 40․000-50 000 դրամ / ամիս (8-12 պարապմունք)



