
«Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը Հայաստանի առաջատար ուսումնական հաստատություններից մեկն է, որը 2009 թ․-ից հաջողությամբ գործում է կրթական ոլորտում՝ առաջարկելով բարձրորակ մասնագիտական կրթություն, ինչպես նաև ՝ օտար լեզուների ուսուցում։ Այսօր մենք մեր ուսանողներին առաջարկում ենք ավելի քան 20 մասնագիտությունների դասընթացներ, ինչպես նաև օտար լեզուների խմբային և անհատական ուսուցում՝ ճկուն գնային համակարգով և յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան ուսումնական ծրագրերով։
«Արտ Հաուս»-ը միավորում է երեք մասնագիտացված կրթական ուղղություններ՝
Հիմնադրման առաջին իսկ օրվանից մեր գործունեության հիմքում մեկ սկզբունք է եղել՝ ապահովել բարձրակարգ կրթություն, անհատական մոտեցում և գործնական, երկարաժամկետ արդյունք տվող գիտելիքներ։ Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր ուսանողի հաջողությունը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է։
Ամեն տարի ավելի քան 1000 ուսանող ընտրում է «Արտ Հաուս»-ը՝ ձեռք բերելու նոր մասնագիտություն, կատարելագործելու իր մասնագիտական հմտությունները կամ սովորելու օտար լեզուներ։ Մեր բազմաթիվ շրջանավարտներ այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և արտերկրում, դարձել են ճանաչված մասնագետներ իրենց ոլորտներում կամ հիմնել են սեփական բիզնեսը։
Մեր նկատմամբ ձևավորված վստահության լավագույն ապացույցը ավելի քան 40 միջազգային և տեղական կազմակերպությունների հետ երկարամյա համագործակցությունն է։ Տարիներ շարունակ մենք համատեղ իրականացրել ենք կրթական, սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հասարակության կրթական զարգացմանը։
«Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը կարևոր դեր է ունեցել նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերում։ Մենք իրականացրել ենք անվճար և արտոնյալ կրթական նախաձեռնություններ՝ աջակցելով Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը՝ կազմակերպելով տարբեր մասնագիտական և լեզվական դասընթացներ։
Բացի Երևանում գործող մեր երեք կրթական կենտրոններից, «Արտ Հաուս»-ը կազմակերպում է դասընթացներ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, քաղաքներում և խոշոր համայնքներում՝ համագործակցելով շուրջ 160 բարձրակարգ մասնագետների և դասախոսների հետ։ Սա մեզ հնարավորություն է տալիս որակյալ կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի տարբեր բնակավայրերի սովորողներին։
Հավատարիմ մնալով մեր սոցիալական առաքելությանը՝ 2024 թվականից «Արտ Հաուս»-ը յուրաքանչյուր ուսանողի կատարած յուրաքանչյուր վճարումից 5%-ը ուղղում է բարեգործական հիմնադրամներին և հիվանդ երեխաների աջակցման ծրագրերին։ Մեզ համար կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ․ այն նաև պատասխանատվություն է հասարակության և ապագա սերունդների հանդեպ։