Շնորհիվ բարձրակարգ մասնագետների, ուսուցման և տեխնիկայի հագեցվածության, նորարարությունների կիրառման՝ դասընթացը տալիս է արժանի արդյունք՝ որակ: Դա է պատճառը, որ Հայաստանում գործող բազմաթիվ միջազգային բարեգործական հիմնադրամներ համագործակցում են հենց մեր կենտրոնի հետ:
Դա է պատճառը, որ մեր շրջանավարտները աշխատանքի տեղավորման խնդիր չեն ունենում, և թե Հայաստանի, թե արտերկրի աշխատաշուկան համալրվում է հզոր, պրոֆեսիոնալ և ոլորտում մրցունակ կադրերով:
Տարիների աշխատանքային փորձով և մասնագիտական բարձր հմտություններով օժտված դասավանդողներ, որոնք պարբերաբար մասնագիտական վերապատրաստումների և մրցույթների մասնակցելով՝ էլ ավելի են կատարելագործվում՝ ապահովելով ուսման բարձր որակ: Մարդիկ, որոնք օժտված են մանկավարժական հմտություններով և նվիրվածությամբ՝ պատրաստ կիսելու իրենց գիտելիքներն և փորձը:
Արվեստը մատուցելը և մասնագիտության, ինչպես նաև օտար լեզուների հանդեպ սեր, հետաքրքրություն ստեղծելը հնարավոր է միայն դրական մթնոլորտում: Դա է պատճառը, որ մեր հազարավոր շրջանավարտներ մշտապես կապ են պահպանում կենտրոնի և միմյանց հետ:
Մենք առաջարկում ենք մաչելի և ճկուն գնային համակարգ... Բացի տոնական օրերին առաջարկվող անակնկալ-զեղչերից՝ կենտրոնում գործում են մշտական զեղչեր՝ 1. Միակողմանի ծնողազուրկներին (50%) 2. Երկկողմանի ծնողազուրկներին (անվճար) 3. Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին (անվճար) 4. Կենտրոնում մի քանի մասնագիտություն սովորելու դեպքում (10%-20%-30%...) 5. Ընտանիքի անդամների համատեղ ուսուցում՝ ընտանեկան փաթեթ (10-30%)
Մենք տրամադրում ենք եռալեզու դիպլոմ և սերտիֆիկատ, որը ուժի մեջ է նաև արտերկրում: Անցկացնում ենք նաև օտար լեզվի մակարդակի տեստավորում՝ տրամադրելով համապատասխան սերտիֆիկատ, ինչպես նաև իրականացնում մասնագետների վերապատրաստման ծրագրեր:
Մենք կարևորում ենք լավագույններին աշխատանքով ապահովելը: Արտ Հաուսի ուսանողները և շրջանավարտները ներառված են հատուկ մասնագիտական ինտերակտիվ խմբերում՝ մշտապես լինելով կենտրոնի և մասնագետների ուշադրության դիտակետում: Դա հնարավորություն է տալիս հետևողական լինել յուրաքանչյուրի ճակատագրին և ընթացիկ աշխատանքային առաջարկներին արագ արձագանքել:
Ուսումնական կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Աբովյան 33 հասցեում, ուսանողական թաղամաս դարձած Շրջանայինում՝ մոտ և մետրոյին և տրանսպորտի կանգառին, ինչը հեշտացնում է նաև մարզերից ժամանած ուսանողների հաճախումը: Համոզվեք ինքներդ՝ այցելելով Արտ Հաուս ուսումնական կենտրոն:
Դրա վառ ապացույցն են մի քանի հազար շրջանավարտներ, որոնք միչ օրս ջերմ հարաբերության մեջ են գտնվում կենտրոնի հետ, ինչպես նաև երկու տասնյակից ավել թե միջազգային, թե տեղական ընկերությունների հետ մշտական համագործակցությունը: