Մեր մասին

«Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը Հայաստանի առաջատար կրթական հաստատություններից է, որը շուրջ 15 տարի շարունակ առաջարկում է որակյալ մասնագիտական կրթություն և զարգացման հնարավորություններ: Մենք մշակել ենք դասընթացների ճկուն համակարգ՝ 20-ից ավելի մասնագիտությունների գծով՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական պարապմունքների ձևաչափով:

Մեր առաքելությունը և որակի երաշխիքը

Հիմնադրման օրվանից մեր գործունեության հիմքում ընկած է մեկ անսասան սկզբունք՝ տրամադրել բարձրակարգ ուսուցում՝ զուգորդված անհատական մոտեցմամբ և գործնականում կիրառելի կայուն գիտելիքներով:

Մեր որակի լավագույն վկայությունն են տարեկան ավելի քան 1000 ուսանողները, ովքեր, ընտրելով «Արտ Հաուս»-ը, հաջողությամբ կերտել են իրենց կարիերան, դարձել ճանաչված մասնագետներ իրենց ոլորտներում և հիմնել սեփական բիզնեսը:

Վստահության արժանացած գործընկեր

Մեր հեղինակությունը հաստատում են նաև 40-ից ավելի միջազգային և տեղական բարեգործական կազմակերպությունները, որոնք երկար տարիներ համագործակցում են մեզ հետ՝ իրականացնելով իրենց կրթական և սոցիալական ծրագրերը: «Արտ Հաուս»-ը առանձնահատուկ ներդրում ունի սիրիահայ փախստականների ինտեգրման, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար տարբեր բարեգործական դասընթացների կազմակերպման գործում:

Աշխարհագրություն և համագործակցություն

Բացի Երևանում գործող կենտրոնից, «Արտ Հաուս»-ը կրթական ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում և բնակավայրերում՝ համագործակցելով շուրջ 160 փորձառու մասնագետների հետ: Սա թույլ է տալիս մեր որակյալ ծառայությունները մատչելի դարձնել ողջ երկրում:

Սոցիալական պատասխանատվություն

Հավատարիմ մնալով մեր արժեքներին՝ 2024 թվականից «Արտ Հաուս»-ը որոշում է կայացրել իր բոլոր ուսանողների կատարած յուրաքանչյուր վճարումից 5%-ը տրամադրել բարեգործական հիմնադրամներին և հիվանդ երեխաներին աջակցող ֆոնդերին: Այսպիսով, մեզ հետ սովորելով՝ Դուք նաև մասնակցում եք կարևոր սոցիալական առաքելության: