Նախագծերի կառավարման դասընթաց

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար ովքեր մուտք են գործում, աշխատում են նախագծերի կառավարման և ՏՏ ոլորտում կամ ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և ստանալ PMP բարձրակարգ հմտություններ:

Այս դասընթացի առաջին փուլի ընթացքում դուք կստանաք յուրաքանչյուր տիպի նախագծերի կառավարման համար անհրաժեշտ հիմնական գործիքները, իսկ երկրորդ փուլում դասընթացներն ուղղված կլինեն ՏՏ ոլորտի նախագծերի կառավարմանը: Հաջողությամբ ավարտելով դասընթացները կլինեք նախագծերի ունիվերսալ կառավարիչ ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ նաև այլ բազմազան տիպերի նախագծերում: Յուրաքանչյուր փուլը տևում է 1 ամիս՝ 12 դաս, շաբաթական երեք օր: Երկրորդ փուլին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել  կենտրոնի կողմից տրամադրվող թեստը հաջողությամբ հանձնալու դեպքում:

Առաջին փուլի թեմաներն են՝

  1. Ի՞նչ է նախագիծը
  2. Նախագիծն ընդդեմ արտադրական շղթայի
  3. Նախագծի տիպեր
  4. Ի՞նչ է նախագծի կառավարումը
  5. Նախագծերի Կառավարման ստանդարտներ կամ ինչ է պարունակում նախագիծը
  6. Նախագծի կանոնադրություն
  7. Նախագծի կյանքի շրջան (Project life cycle)
  8. Ժամանակի կառավարում
  9. Կրիտիկական ուղու մեթոդը
  10. Գանտտի Դիագրամմա (Gantt Chart)
  11. Նախագծի վտանգի կառավարում (Risk Management)
  12. Որակի կառավարում
  13. Գործողությունների պատասխանատվությունները
  14. Մարդկային ռեսուրսների կառավարում
  15. Տեղափոխման հնարավորություն ունեցող գործողությունների հաշվարկներ

Երկրորդ փուլի թեմաներն են՝

  1. Ի՞նչ է Agile-ը
  2. Agile-ի 12 հիմունքները
  3. Extreme Programming
  4. Feature driven Development
  5. Dynamic Systems Development
  6. Scrum
  7. Burn-Down դիագրամմա
  8. Ուժերի եռանկյուն
  9. Kanban