Ոճաբանության, հագուստի կոմպոզիցիայի և էսքիզավորման դասընթաց

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ոճաբանի մասնագիտություն, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են փնտրել և գտնել սեփական ոճը:

Ոճաբանության, հագուստի կոմպոզիցիայի և էսքիզավորման երկամսյա խորացված դասընթաց:

Դասընթացի ծրագիրը

  • Անհատական ոճի ստեղծում
  • Հագուստի,սանրվածքների և դիմահարդարման հիմնական ոճերի խորը ուսումնասիրություն
  • Գունային համադրությունների ուսումնասիրություն
  • Ժամանակակից թրենդեր
  • Բազային զգեստապահարան
  • Ինչպես ճիշտ ընտրել հագուստ՝ ելնելով մարմնի կառուցվածքից
  • Անհատական ոճի վերլուծություն, ինչպես գտնել կամ փոփոխել սեփական ոճը
  • Ստացած գիտելիքների պրակտիկ կիրառում
  • Ոճաբանի մասնագիտության առանձնահատկությունները
  • Հագուստի էլեմենտների տերմինոլոգիա
  • Հագուստի կոմպոզիցիա
  • Էսքիզավորման համար անհրաժեշտ տարբեր նկարչական տեխնիկաների ուսումնասիրություն
  • Կոլաժների ստեղծում
  • Մարդու ֆիգուրայի և համաչափությունների ուսումնասիրություն
  • Ինչպես գտնել և կիրառել ներշնչանքի աղբյուր

Այցելելով այս դասընթացին՝ Դուք ձեռք եք բերում ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ, քանի որ դասընթացը սովորեցնում է ոճաբանի մասնագիտության մեթոդոլոգիան, որը հետագայում ունի շատ դյուրին կիրառում:

Դասերը շաբաթական 2 անգամ են՝ 2 ժամ տևողությամբ: