Տորթերի և հրուշակեղենի պատրաստում և ձևավորում

Տորթը համարվում է Վիեննական խոհանոցին բնորոշ աղանդեր: Այն կարող է լինել համեղ կամ շքեղ, իսկ այդ երկուսի համադրությունը արդեն իսկ գլուխգործոց է դառնում՝ բարձրացնելով յուրաքանչյուրի տրամադրությունը ցանկացած հանդիսության ժամանակ:

Յուրաքանչյուր տորթ և խմորեղեն ունի իր պատրաստման և ձևավորման նրբություններն ու գաղտնիքները, որոնց տիրապետելու համար այցելեք Արտ Հաուս ուսումնական կենտրոնի տորթերի ձևավորման և խմորեղենների պատրաստման խորացված դասընթացներին:
Դասընթացը անց է կացվում անհատական և խմբակային, շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ: 
Ծրագրի ավարտին կտրվի եռալեզու դիպլոմ և սերտիֆիկատ, որը Ձեզ հնարավորություն կտա աշխատանք գտնել նաև արտերկրում:
 
  1. Բիսկվիթի տեսակներ
  2. Շերտավոր խմորի տեսակներ և ձևավորում
  3. Տարբեր միջուկներով կրուասանի տեսակներ
  4. Էկլերի տեսակներ (պրոֆիտրոլ)
  5. Արևելյան խմորներ
  6. Սուֆլեի տեսակներ
  7. Գլազուրի տեսակներ
  8. Այսինգի տեսակներ
  9. Շոկոլադե ձևավորում
  10. Մաստիկաների տեսակներ
  11.  Մարցեպան
  12.  Կրեմի տեսակներ և ձևավորում
  13.  Մանկական 3D տորթերի տեսակներ
  14.  Թեմատիկ տորթեր
  15. Ժելեների տեսակներ
  16.  Կարկանդակների տեսակներ (պիրոգ)
  17.  Շտրուդել
  18. Միկադո
  19. Մեղրով տորթի տեսակներ
  20. Շվարց Վալդ (սև անտառ)
  21. Իտալական մակարոնի
  22. Ֆրանսիական մակարոն
  23. Եվրոպական խմորեղենների տեսականի
  24. Մուսային տորթ
  25. Հայելանման ջնարակ(գլազուր)
  26. Վիլյուրե տորթեր
  27. Անգլիական եղանակով 3D շաքարային ծաղիկներ: