Զեղչեր

Բոլոր ուսանողներին 10% զեղչ օտար լեզվի դասընթացների համար

Եթե դուք ուսանող եք և ցանկանում եք հիմքից սովորել, կամ զարգացնել Ձեր գիտելիքները որևէ լեզվի վերաբերյալ, ապա Արտ Հաուս ուսումնական կենտրոնը առաջարկում է բոլոր ուսանողներին ցանկացած օտար լեզվի դասընթացի համար 10% զեղչ: Դա Ձեզ համար կլինի հոյակապ հնարավորություն նոր լեզու սովորելու կամ հետագայում Ձեր մասնագիտական գիտելիքները արտասահմանում խորացնելու համար:

Մեր բոլոր զեղչերը, որոնք ներկա պահին գործում են:

Ստորև նշված բոլոր զեղչերը գործում են ամբողջ տարի

Առաջին դասը անվճար - 100%

Արտ Հաուս ուսումնական կենտրոնը հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին անվճար այցելել առաջին դասին: Դուք կկարողանաք գնահատել դասավանդման մակարդակը մեր ուսուցիչների կողմից և ծանոթանալ դասապրոցեսի ծրագրին:

Ամեն հաջորդ դասը - 10%

Յուրաքանչյուր նոր դասընթացի մասնակցելիս կստանաք հավելյալ 10% զեղչ, այսինքն երկորդ դասընթացի համար 10% զեղչ, երրորդի համար 20% զեղչ, չորրորդի համար 30% և այդպես շարունակ:

Մեկ ընտանիքից երկու հոգի - 10%

Եթե Դուք Ձեր ընտանիքի անդամենրից որևէ մեկի հետ միաժամանակ հաճախեք դասերի(ամուսին, կին, եղբայր, քույր, հայր, մայր), ապա և՛ Դուք, և՛ Ձեր բարեկամը կստանաք 10% զեղչ, թե՛ անհատական, թե՛ խմբակային պարապմունքների համար:

Զոհված ազատամարտիկների ընտանիքներին - 100%

Զոհված ազատամարտիկների և Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով Արտ Հաուս ուսումնական կենտրոնը առաջարկում է անվճար խմբակային պարապմունքներ ցանկացած բաժնում:

Ծնողազուրկ երեխաների համար - 20%

Ծնողազուրկ երեխաների խրախուսման և ինքնակրթման համար Արտ Հաուս ուսումնական կենտրոնը ցանկացած  դասընթացի համար բոլոր ծնողազուրկ երեխաներին տրամադրում է 20% զեղչ: