Մեր մասին

Բարի գալուստ Արտ Հաուս ուսումնական կենտրոն

 Արտ Հաուս ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2009 թ-ին՝ հետևելով մեկ գերնպատակի. տալ լիարժեք մասնագիտական կրթություն, անսահման գիտելիք և հմտություն, որի շնորհիվ ուսանողներից յուրաքանչյուրը մրցունակ կլինի աշխատաշուկայում  թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
 Ուսուցումն իրականացնում են բարձրակարգ մասնագետ – դասավանդողներ, որոնք իրենց տարիների աշխատանքային փորձով, գիտելիքներով և հմտությամբ առաջատարն են Հայաստանում և նվիրյալը իրենց գործի:
  Ուսանողները ձեռք են բերում ժամանակի մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններ՝ տեսական խորը գիտելիքներով և գործնականում կիրառվող կատարողական բարձր արվեստով և հմտությամբ:
  Ուսուցումն առավել արդյունավետ է դառնում, երբ բարձր որակն ու ճկուն գնային համակարգը համադրվում են, երբ ուսանողներին տրամադրվում են ուսմանն անհրաժեշտ բոլոր գործիքներն ու նյութերը՝ զերծ պահելով նրանց հավելյալ ծախսերից, էլ ավելի մատչելի դարձնելով մասնագիտության յուրացումը:
  Մեր որակի երաշխիքն են հազարավոր ուսանողներ, որոնք կերտել են իրենց ապագան, դարձել հայտնի իրենց ոլորտում և, ինչու չէ,  հիմնել իրենց սեփական բիզնեսը:
  Մեզ վստահելու երաշխիքն են միջազգային բարեգործական ընկերություննները, որոնք տարիներ շարունակ իրականացրել են իրենց ծրագրերը Արտ Հաուս ուսումնական կենտրոնի հետ համատեղ.  
«Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Միջ Եկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամ
«Սոս Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ
«Հայաստան Արդյունաբերողների և Գործատուների Միություն» ՀԿ
«Հայ Ամերիկյան Ավետարչական Ընկերակցություն»
« Նիյր Իսթ Ֆաունդեյշնի » հայաստանյան մասնաճյուղը
« Հայկական Կարմիր խաչի » ընկերություն
«Թուֆեկյան Կենտրոն» հիմնադրամ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպություն
«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն
 «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
«Ֆրանս-հայկական զարգացման¦ հիմնադրամ
 Փարոս ՀԿ համատեղ Save the Children in Armenia:
 Սուրբ երորդություն եկեղեցի:
«Հալեպ» ՀԿ
«Հելփ Հաուս» ՀԿ
              Զբաղվածության պետական ծառայություններ
 Ուսումնական կենտրոնի կողմից տրվող ավարտական եռալեզու դիպլոմն ու սերտիֆիկատը մնայուն արժեքն են տրված գիտելիքների թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում…